ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը Արտաշատի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։ Այս մասին գրել էր ինքը՝ Գերասիմ Վարդանյանը և այսօր արդեն տեղեկացրել քարոզարշավի մեկնարկի մասին ։
<<Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեկնարկում է 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։
Արդեն հայտնել եմ, որ ՀՅԴ-ի կողմից առաջադրվել եմ որպես Արտաշատ համայնքի ղեկավարի թեկնածու։
Առաջիկա օրերին քարոզարշավի շրջանակում մենք մեր թիմով շրջելու ենք Արտաշատ քաղաքում և գյուղերում՝ ներկայացնելով մեր մոտեցումներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև շփվելու և լսելու մեր հայրենակիցների կողմից մատնանշվող խնդիրները։
Հոկտեմբերի 1-ին ժամը 16։00-ին Արտաշատ քաղաքի Փ. Մխչյան 108 հասցեի ՀՅԴ Նիկոլ Դուման կենտրոնից մեկնարկելու է մեր քարոզարշավը. շրջելու ենք Արտաշատ քաղաքում։
Մեր համարը քվեաթերթիկում 10-ն է։
Ընտրի՛ր ընկերոջդ՝ հանուն արդար և արժանապատիվ Արտաշատի>>։
Գերասիմ Վարդանյանը քարոզարշավից առաջ հայտարարելէր, որ ընտրապայքարի մեջ մտնելը համարում է իր ու իր գաղափարակից ընկերների՝ այս իշխանությունների ապազգային քաղաքականության դեմ փողոցից, բանտերից, դատարաններից տարիներ շարունակվող պայքարի հերթական հանգրվանն ու մարտահրավերը․
<<Տևական ժամանակ տարբեր ճանապարհներով, այս իշխանությունները համայնքները զավթելով՝ դրանք դարձրել են իրենց հանձնվողականության, ապազգային քաղաքականության և վերարտադրության հենարան։Ուստի, որպես համայնքի բնակիչ և որպես թե՛ Հայաստանում, թե՛ Արտաշատ խոշորացված համայնքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժերից մեկի ներկայացուցիչ, առաջադրվելով որպես տեղի իշխանությունների գլխավոր և հիմնական ընդդիմախոս՝ մեր քաղաքական այլընտրանքն ենք առաջարկում Արտաշատ խոշորացված համայնքի բնակիչներին՝ պայքարելով նրանց վերարտադրության դեմ։Հ.Գ. Կոչ եմ անում մասնակցել ընտրությանը և ձեր քաղաքական անհամաձայնությունը հայտնել օրվա իշխանությունների պարտվողական, հանձնվողական և ապազգային քաղաքականությանը»։





