ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Վաղվա իմ դատավճիռն էլ գիտե՞ք»․ Էդգար Ղազարյանը՝ Բաբկեն Թունյանին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդգրկված օրակարգային հարցերից ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկումը հետաձգվեց, բայց նիստին ներկա ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հարցեր ունեին։ «Ես համաձայնեցի՝ ձեզ լսենք, չնայած բովանդակային քննարկում չենք անում, որպեսզի չստացվի, թե խուսափում ենք։ Բայց հիմա ես գիտեմ՝ ինչ ա տեղի ունենալու․ դուք բոլորդ ձեր ելույթների վերաբերյալ Ֆեյսբուքում ռիլեր եք սարքելու, ու այն պնդումները, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ներկայացնելու եք որպես իրողություն։ Դրա համար առաջարկում եմ այդ հարցերը թողնել, ներկայացուցիչները կգան, կպատասխանեն»,- ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
«Վաղվա իմ դատավճիռն էլ գիտե՞ք, պարո՛ն Թունյան»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դիտարկմանն ի պատասխան՝ Թունյանը նշեց․ «Չէ, ստեղ ամեն ինչ ոնց որ մենակ դուք գիտեք, պարո՛ն Ղազարյան, կամ ձեզ այդպես է թվում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։