ՖՈՏՔ․ Արու քաղաքապետը ՔՊ թեկնածու․ ինչ է հայտնում Տավուշի մարզպետը

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ֆեյսբուքյան իր էջում Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ լուսանկար է հրապարակել և տեղեկացրել, որ վերջինս համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կգլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը․

Հարգելի՛ հայրենակիցներ,
Հոկտեմբերի 25-ին Դիլիջան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը կգլխավորի Դավիթ Սարգսյանը, ով արդեն 5 տարի ղեկավարում է համայնքը։
Այս ժամանակահատվածում Դիլիջան խոշորացված համայնքում իրականացվել են համայնքային, սուբվենցիոն և պետական տարբեր ծրագրեր՝ ուղղված համայնքի զարգացմանն ու առկա խնդիրների լուծմանը։
Սիրելի՛ հայրենակիցներ, Դիլիջան խոշորացված համայնքի զարգացման հաջորդ փուլը պետք է կառուցվի կատարված աշխատանքի, առկա խնդիրների և հետագա ծրագրերի համադրությամբ, ուստի հորդորում եմ, հոկտեմբերի 25-ին գնա՛լ ընտրության և քվեարկե՛լ հանուն խաղաղ զարգացման, հանուն անվտանգ ապագայի և ուժեղ պետության։

Հիշեցնենք, ՔՊ-ական Դավիթ Սարգսյանը Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2021 թվականի փետրվարի 26-ին։ Նույն տարվա հոկտեմբերի 17-ին, համայնքի ավագանու ընտրություններից հետո, ընտրվել է համայնքի ղեկավար։
«Բենզալցակայանի նախկին աշխատակից,Դիլիջանի քաղաքապետ, անձնական գործերում «սեռ»-ի դիմաց «արու» գրած Դավիթ Սարգսյանի
մի քանի տողանոց կենսագրության մեջ թերևս առկա է միայն ծնվելու և հեղափոխությունից հետո քաղաքապետ դառնալու հանգամանքը։

Դրա փոխարեն քաղաքապետի կյանքի մի քանի տասնամյակների բացը լրացվել է հետևյալ հանճարեղ նախադասությամբ. «Զբաղվել է մասնավոր և հանրային գործունեությամբ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։