«Ռոսատոմը» ՀՀ-ին պաշտոնապես առաջարկ է արել միջազգային կոնսորցիումի ձևաչափով կառուցել նոր ԱԷԿ. Լիխաչև

«Ռոսատոմը» պաշտոնապես Հայաստանին առաջարկ է արել միջազգային կոնսորցիումի ձևաչափով կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայան։
Այս մասին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը։

Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին Հայաստանի կառավարությունը պետք է վերջնական որոշում կայացնի նոր ատոմակայանի տեխնիկական բնութագրերի և շինարարության գործընկերոջ ընտրության վերաբերյալ։

Պաշտոնյան հայտնել է՝ «Ռոսատոմը» հայկական կողմին պաշտոնական առաջարկ է ներկայացրել 1000 ՄՎտ հզորությամբ ՎՎԷՌ-1000 էներգաբլոկի կառուցման վերաբերյալ և ռուսական կողմը պատրաստ է նախագիծն իրականացնել ինտեգրված միջազգային կոնսորցիումի ձևաչափով՝ շինարարությանը ներգրավելով այլ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի արտադրողների, եթե Երևանը նման ցանկություն հայտնի։

Էլեկտրաէներգիայի սպառման տարեկան շուրջ 4 տոկոս աճի պայմաններում, ըստ փորձագետների կանխատեսումների, 2036 թվականին Հայաստանին անհրաժեշտ կլինի նման հզորության բազային գեներացիա՝ առաջացող դեֆիցիտը ծածկելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին և մեր երկրում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր։

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը մանրամասներ է ներկայացրել նոր ԱԷԿ-ի, ինչպես նաև փոքր և միջին հզորության էներգաբլոկների կառուցման առաջարկների և հնարավոր մեխանիզմների շուրջ։

Հիշեցնենք՝ մինչ Հայաստան ժամանելը, Լիխաչևը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և վերջինիս հետ քննարկել «Նաիրիտ» նախագծի շուրջ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի համագործակցությունը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։