Սոչիի օդանավակայանում լուրջ խափանումներ են․ տասնյակ չվերթներ ուշանում են

Սոչիի միջազգային օդանավակայանում խափանումներ են առաջացել չվերթերի ժամանակացույցում։ Օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներով՝ ուշանում է 39 չվերթ՝ 16-ը մեկնումների, 23-ը ժամանումների ուղղությամբ։

Մեկնումների թվում ուշանում է չորս չվերթ դեպի Մոսկվա, երկուսը՝ Եկատերինբուրգ, և մեկական չվերթ՝ դեպի Օմսկ, Կիրով, Հուրգադա, Մուրմանսկ, Նիժնի Նովգորոդ, Կազան, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Պերմ և Ուֆա։ Մեկնումների ուշացումը կազմում է մոտ մեկից մինչև 16 ժամ։

Ժամանման ուղղությամբ ուշանում է 23 չվերթ։ Ուղևորներին սպասում են չորս չվերթ Եկատերինբուրգից, երեքը՝ Նիժնի Նովգորոդից, երկուական՝ Մոսկվայից, Պերմից և Չելյաբինսկից։ Մեկական չվերթ ուշանում է նաև Սամարղանդից, Տյումենից, Կուրգանից, Նովոսիբիրսկից, Ուֆայից, Օմսկից, Կիրովից, Նարյան Մարից, Սամարայից և Կազանից։ Ժամանման ուշացումները կազմում են մոտ մեկից մինչև 20 ժամ։

Օդանավակայանի աշխատանքի խափանումների պատճառը օդանավերի ընդունման և բացթողնման ժամանակավոր սահմանափակումներն են, որոնք սահմանել է «Ռոսավիացիան»։ Նախորդ օրը Սոչիում դրանք գործել են Մոսկվայի ժամանակով 21։32-ից մինչև 00։01-ը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։