Զելենսկին հրավիրվել է Մոսկվա

Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է շփումներ հաստատել խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Զելենսկու հանդիպմանը, ապա այստեղ մեր դիրքորոշումը քաջ հայտնի է։ Պուտինն ասել է, որ Զելենսկին, եթե ցանկանում է, կարող է գալ Մոսկվա», — նշել է նա։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինայի ղեկավարին այցելության դեպքում։ Նա նաև հիշեցրել է, որ Զելենսկին տեղյակ է, թե ինչ որոշումներ է անհրաժեշտ ընդունել ուկրաինական հակամարտության լուծման համար։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ Ռուսաստանը բաց է մնում խաղաղ բանակցությունների համար՝ չնայած Կիևի ահաբեկչական ակտիվությանը, որն արգելափակում է նման շփումների մեկնարկի նախադրյալները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։