ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մեսրոպ Մանուկյանի փորացավն իր աներոջ բենզալցակայանն է. Աջափնյակի թաղապետը նոր փաստարկ է գտել

«Երևանի քաղաքապետարանն ամեն օր կատարում է քանդման աշխատանքներ, որևէ տեղ չկար Մեսրոպ Մանուկյանը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա հանձն առել բուդկեքի պաշտպանությունը, ինչո՞ւ էր աղմկում Մեսրոպ Մանուկյանը, կամ որտե՞ղ էր Մեսրոպ Մանուկյանի փորացավը»,- Շինարարների փողոցում, որտեղ նախատեսվում են կրպակների քանդման աշխատանքներ, լրագրողների հետ զրույցում ասաց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը։ «Ես իրեն երեկ ասել եմ բուդկի պաշտպան, բայց ինչպես պարզվեց՝ Մեսրոպ Մանուկյանը ոչ թե բուդկի պաշտպան էր, այլ իր աներոջ բենզալցակայանի պաշտպանությունն էր իրականացնում այստեղ։ Այս նույն գծի շարունակությամբ մայթի վրա կա բենզալցակայան, առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ մոտենում ենք իր աներոջ բենզալցակայանին, եկել, բարձր-բարձր գոռում էր»,- շարունակեց թաղապետը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։