Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում

«Անիի մոտ ահավոր ցավեր կան»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի զինվորի կողմից Շաքիում հրազենային վիրավորում ստացած կնոջ՝ Անի Ավետիսյանի ամուսինը։
Նրա խոսքով՝ բժիշկների գնահատմամբ կինը դեռ մոտ երեք ամիս էլ կմնա հիվանդանոցում։
«Վիրահատությունները դեռ չեն արել, դեռ վաղ է, ոտքի մկանները պետք է վիրահատեն։ Անին երբեմն շատ ծանր է շնչում, այնքան ցավեր կան։ Երեխաները դեռ սթրեսի մեջ են»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անի Ավետիսյանին վիրահատել են։ Վիրահատական միջամտության ընթացքում կատարվել է մատի անդամահատում, ինչպես նաև՝ ոտքի կրճատում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։