Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում կրպակների քանդման աշխատանքներին՝ նշել է․ «Բավականին բարդ աշխատանք է իրականացվում Շինարարներում ու նաև հասկանում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն մտահոգություններ, փաստացի դրանք իրենց աշխատատեղերն էին: Հանրային շահը միշտ գերակա է մասնավոր շահին, ու Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատվեն կրպակներից, ու մայթը, փողոցը վերադարձվեն աջափնյակցիներին, երևանցիներին: Պետք է աշխատել բոլոր այն մարդկանց հետ, ովքեր էս պրոցեսում որոշակի տուժում են, բայց չենք կարող շեղվել մեր հիմնական ուղուց, այն է՝ հանրային շահի գերակայությունը»:
Այս պահին տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի դիմաց։





