Չգրանցված ծանր հանցագործությունը. Հայկ Դեմոյան

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի արված մի հայտարարությունը բավարար էր, որ ոստիկանությունը, ԱԱԾ֊ն և Քննչական կոմիտեն շատ արագ գործի անցնեին ու տեղում կալանեին Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նիստին ներկա ՔՊ ֆրակցիայի պատգամավորներին։
Անդրադառնալով ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանցի զինծառայողի զինված ներխուժման դրվագին, ՀՀ վարչապետի աթոռը պետական հեղաշրջման միջոցով զավթած անձը հայտարարեց հետևյալը.
“Բա որ մենք ընտրությունների ժամանակ ասում էինք, եթե “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցությունը չստանա ձայների մեծամասնություն, ապա պատերազմ կլինի…”

Ի՞նչ է սա նշանակում։
ա. ՀՀ֊ում “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցությունն է միայն լիազորված որոշելու պատերազմի ու խաղաղության հարցերը։ Սա իշխանությունը մշտապես զավթելու և երրորդ կողմով պայմանավորված այդ նույն իշխանությունը ուզուրպացնելու ինքնախոստովանանք էր։
բ. Նիկոլ Փաշինյանի նման ձևակերպումը բացահայտ հաստատագրում էր առ այն, որ անկախ ընտրությունների որևէ ելքից ու գրանցված արդյունքներից, ՔՊ֊ն իրեն իրավասու է համարում իշխանության բռնազավթումը։ Դա տեղի ունեցավ ս. թ. հունիսի 8֊ին, գիշերը ժամը 2֊ին։
գ. իր այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը հանցակից է դարձրել հարյուրավոր իր կուսակիցներին` Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի ղեկավարության որոշումներից ու գործողություններից առկախված և դրանցով պայմանավորված իշխանազավթման գործողությունները հիմնավորելու առումով։
դ. Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը հիմնովին ու անմնացորդ ապացույց է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետական ինքնիշխան միավոր դադարել է գոյություն ունենալ` վերածվելով հարկահանության եղանակով իրենց քաղաքացիությունը կորցրած անձանցից խոշոր գումարներ բռնագանձող և ահռելի այդ ֆինանսական միջոցները նեղ շրջանակում վերաբաշխող հանցավոր կառույցի։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։