«Հայաստանն ու Ադրբեջանը՝ 32 տարի․․․ Պուտինը չէր հավատում դրան. ե՛ս դա արեցի երկու օրում». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորք նահանգի Սիրակյուս քաղաքում իր աջակիցների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը տասը տարի փորձել է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, սակայն արդյունքի չի հասել։

Թրամփի խոսքով՝ իրեն հաջողվել է երկու երկրների միջև համաձայնության հասնել ընդամենը երկու օրում։

«Հայաստանն ու Ադրբեջանը՝ 32 տարի․․․ Պուտինը չէր հավատում դրան։ Նա ասաց․ «Ես տասը տարի փորձում էի լուծել այս պատերազմի հարցը, բայց չստացվեց»։ Իսկ ե՛ս դա արեցի երկու օրում»,- հայտարարել է Թրամփը։

Ամերիկացի առաջնորդը հիշատակել է նաև Նեղոսի ջրային ռեսուրսների շուրջ ծագած վեճն ու Իսրայելի և «ՀԱՄԱՍ» շարժման միջև տիրող իրավիճակը՝ թվարկելով այն հակամարտությունները, որոնց հանգուցալուծումը վերագրում է իրեն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։