«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հետաքրքիր է՝ Սյունիքում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ի՞նչ գնահատական ունի Շաքիի դեպքի վերաբերյալ։
Սա սովորական միջադեպ չէ, որի մասին կարելի է լռել ու անցնել առաջ։ Երբ ադրբեջանցի զինծառայողը հատում է Հայաստանի սահմանը, հասնում բնակավայր և կրակում Հայաստանի քաղաքացու վրա, սա լուրջ հարցեր է առաջացնում անվտանգության, քաղաքացիների պաշտպանության և ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում է հենց անվտանգային իրավիճակին հետևելու և տեղում տիրող իրադրությունը գնահատելու համար։ Հետևաբար, Շաքիի դեպքի վերաբերյալ նրանց գնահատականը ևս կարևոր է։
Ի՞նչ է արձանագրել առաքելությունը։ Ի՞նչ գնահատական ունի տեղի ունեցածի վերաբերյալ։
Հայաստանի քաղաքացիները պետք է իմանան` ինչ հետևություններ են արվում նման դեպքերը կանխելու համար։





