Հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Սիսիան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 45-ամյա Ալիկ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 29-ամյա Վուրգ Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Ալիկ Հ․-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արևիկ Ա․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն, որտեղից սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։





