Զինծառայության տարկետման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 32 տարեկանը

Կառավարությունը հաստատեց չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծը։
Նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու այլ տարիքային շեմ՝ հնարավորություն տալով ուսումը ավարտած քաղաքացիներին օգտվել տարկետման համապատասխան հիմքից։

Նախագծով առաջարկվում է օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը սահմանել 32 տարեկանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։