Սոցփաթեթի ծրագիրը հունվարի 1–ից ավարտվում է

2027 թվականի հունվարի 1–ից սոցիալական փաթեթի ծրագիրն ավարտվում է։ Այս մասին այսօր՝ հոկտեմվերի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատանքային իրավունքի քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Հարությունյանը։

«Այդ ծրագրով լուծում էինք տարբեր կրթական, սոցիալական, առողջապահական խնդիրներ։ Ծրագիրը ներդրվել էր 12-13 թվականներին տվյալ խնդիրների լուծման նպատակով, ուղղակի տարիների ընթացքում ծրագրի առանձին բաղադրիչները տարբեր համակարգային լուծումներ են ստացել, այդ թվում 2026 թվականի հունվարի 1–ից ներդրվել է առողջության ապահովագրության համակարգը։ Հետևաբար, այս ծրագիրը իր տրամաբանական ավարտին է մոտեցել և հունվարի 1–ից ծրագրի ֆինանսավորումը կդադարեցվի։

Որքան էլ ծրագիրը ունի սոցիալական նպատակադրում, այն սոցիալական բնույթի ծրագիր չէ և և աջակցության նպատակով չի տրամադրվում։ Դա գործատուի կողմից պետության իր աշխատողների համար սահմանված սոցիալաշխատանքային երաշխիք է, որը կախված չէ աշխատավարձի մակարդակից, կամ էլ սոցիալական վիճակից։ Քանի որ ծրագիրը համախմբում է տարբեր պետական ոլորտի աշխատողների, տարբեր ոլորտի քաղաքականությունների շրջանակում, տարիների ընթացքում վերանայվել են և վարձատրության համակարգերը, և տարբեր ծառայողներին տրամադրվել են այլ սոցիալաշխատանքային երաշխիքներ, որոնք շատ դեպքերում նույն կրթական կամ առողջապահական ուղղվածությունն ունեն, կամ այլ երաշխիքներ են սահմանում։

Օրինակ մենք մասնավոր հատվածում էլ ունենք նման գործատուներ, որոնք իրենց աշխատողներին տրամադրում են նման փաթեթներ և ժամանակի ընթացքում փաթեթները վերանայվում են, մի երաշխիքը փոխարինվում է մեկ այլ երաշխիքով։

Այստեղ արդեն 27 թվականի հունվարի մեկից ուղղակի սոցիալ-աշխատանքային երաշխիքը սոցփաթեթի տարբերակով փոխարինում է առավել մեծ համակարգային ներդրմամբ՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով, և նաև այլ բաղադրիչներով կլինեն պետական ծառայողների վարչադրության նոր համակարգերը կամ կրթական ոլորտում ատեստավորման ներդրումը, կամ արդեն հունվարի 1–ից ունենք նոր կատարողականի հիման վրա ներդրվող պետական ծառայողների վարձատրության նոր համակարգը։ Այստեղ արդեն ստացվում է ինքնաբերաբար ծրագիրը ավարտվում է տվյալ բաղադրիչների ներդրմամբ»,– ասաց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։