«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի մի շարք բնակավայրերում, հատկապես` Արարատի եւ Արմավիրի մարզերում, ամռանը սկսված ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել․ նախապատրաստական աշխատանքներն իրականացրել են ու կանգնել։

Ասֆալտապատման աշխատանքներով զբաղվող անձը մեզ պատմեց, որ խնդիրը բիտումի՝ ժողովրդական լեզվով ասած ձյութի դեֆիցիտն է։ Այն նախկինում ներկրել են Ռուսաստանից, այժմ՝ հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, ռուսական բիտում գրեթե չի ներկրվում Հայաստան, ինչն էլ խնդիրներ է առաջացրել իշխանությունների սիրած գործի ասֆալտապատման հարցում։

Մեզ պատմեցին, որ, իհարկե, կա այլընտրանք՝ Իրանից էլ է բիտում գալիս, բայց մասնագետներն ասում են, որ այն որակային առումով զիջում է ռուսականին։ Եվ դա է պատճառը, որ վերջին տարիներին արված ասֆալտը մի քանի ամսից շարքից դուրս է գալիս։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։