«Դադարեցվել է արցախցի զինծառայողների՝ ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը»․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների՝ ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը։ Նշված բնակարանները նրանց միակ կեցության վայրերն էին Հայաստանի Հանրապետությունում։

Վարչական ակտերն ակնհայտ անհիմն են, ուստի վիճարկվել են դատական կարգով։ Մինչև հարցի վերջանական լուծումը զինծառայողներին չեն կարող վտարել իրենց բնակարաններից»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։