Ձերբակալել են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին` ՖԲ գրառման համար. փաստաբան
Ձերբակալել են քաղաքական ակտիվիստ, «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Արթուր Դանիելյանը ձերբակալվում է դատարան ներկայացնելու համար (կալանք): Մեղսագրվում է միջին ծանրության արարք 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ ( խուլիգանություն)` ՖԲ գրառման համար»,- գրել է փաստաբանը:

ՔԿ–ից էլ հայտնել են հետևյալը. «Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Նա ձերբակալվել է»։

Նշենք, որ ավելի վաղ Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր իրեն կանչել են ՔԿ:

«Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական։ Գործ են հարուցել։ Մեղադրանք են առաջադրելու։ Չգիտեմ՝ ինչի մասին ա, էական էլ չի։ Եթե քննիչի մոտից դուրս գամ, ուղիղ եթերով կմեկնաբանեմ այս ամենը։ Բայց կոմբինացիան իրականում շատ պրիմիտիվ է»,-գրել է նա: