Դատարանը Կաթողիկոսի եղբորը և եղբորորդուն մեղավոր ճանաչեց

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբայրը` Գևորգ Ներսիսյանը, ու նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել։ Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, մեղադրական վերդիկտ է կայացրել։

«Դատարանը գտնում է, որ ապացուցված է նշված արարքի քրեական հակաիրավականությունը, ապացուցված է Գևորգ Ներսիսյանի և Համբարձում Ներսիսյանի կողմից նշված արարքը կատարելը։ Ապացուցված է նրանց մեղավորությունը նշված արարքը կատարելու մեջ։

Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342–ից 344–րդ հոդվածներով, դատարանը որոշեց քրեական վարույթով կայացնել մեղադրական վերդիկտ։ Համբարձում Ներսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 211–րդ հոդվածի 2–րդ մասի 5–րդ կետով նախատեսված արարք կատարելու մեջ։ Գևորգ Ներսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 211–րդ հոդվածի 2–րդ մասի 5–րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ»,–ասաց դատավորը։

Լրացուցիչ դատալսումների օր է նշանակվել հոկտեմբերի 15-ը։

Հիշեցնենք, որ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական շտաբի աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։

Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են 2025–ի նոյեմբերի 2-ին: Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվել են նոյեմբերի 3-ին, իսկ նոյեմբերի 29-ին կալանքը երկարացվել է 3 ամսով։

2026 թվականի փետրվարի 17-ին դատարանը կիրառեց տնային կալանք (3 ամիս ժամկետով), գրավ (1 միլիոն դրամի չափով) և բացակայելու արգելք։

Մայիսի 7–ին նրանք ազատվել են տնային կալանքից, դատարանը որոշեց կիրառել վարչական հսկողություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։