Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են քաղաքացիական հագնված երեք անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել: Հետները զրուցելուց հետո այդ անձինք փախել են. գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները:
Գյուղացիներից մեկը 24News-ին փոխանցել է, որ բացի հայկական ծառայություններից, այդ անձանց փնտրելու գործին են միացել տեղի ռուսական ուղեկալի սահմանապահներն իրենց ԱԹՍ-ներով: Կուրիս բնակավայրի համայնքապետ Դավիթ Օհանջանյանը դեպքի մասին հստակ տեղեկություն չի տրամադրել, սակայն չի հերքել տարածված խոսակցությունները. «Դա գիշերն ա կատարվել, իրավապահներին դիմեք»,- ասել է Օհանջանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:





