«Եթե ինձ մի բան լինի՝ կիսուրս ա մեղավոր»․ ինքնաuպանությունից առաջ հարսն ինչ նամակ է գրել, hraparak

Hraparak.am-ը գրում է․ Մեկ շաբաթ առաջ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Գեղարքունիքի մարզում, (ավելի ուշ տեղեկացանք, որ Ճամբարակի գյուղերից մեկում) 2024 թվականի նոյեմբերի 27-ին, սկեսուրի դրդմամբ հարսը ինքնասպանություն է գործել անասնագոմում՝ պարանով կախվելու միջոցով։

Մեզ մանրամասներ են հայտնի դարձել այս ողբերգական դեպքից։ Մասնավորապես՝ սկեսուրը՝ Անուշ Շուշանյանը, համատեղ բնակվելով հարսի եւ տղայի հետ, տարիներով հարսին մեղադրել է անբարոյականության մեջ, իսկ ամուսինը նրան չի պաշտպանել։ Եւ հարսը՝ Մ․Քեշիշյանը, բաժանվելու, այդ ընտանիքից հեռանալու ոչ մի տարբերակ չունենալով, դիմել է ինքնասպանության։ Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել՝ ինքնասպանության դրդելու հոդվածով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նրա պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Արմեն Վարդանյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունել, նախաքննական մարմինը սկզբում կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը մերժվել է, այժմ բացակայելու արգելք է կիրառված․

«Աղջկա հարազատներից մի երկու հոգու ցուցմունք կա, որ մեր աղջկան վատ է վերաբերվել, եւ եւս մեկ հաղորդագրություն կա՝ ուղարկված քրոջը, որ ինքը գրել է՝ «Եթե ինձ մի բան լինի կիսուրս ա մեղավոր»։ Ամուսինը նորմալ անձնավորություն է, ամուսինը որեւէ կարգավիճակ չունի, այդ կինն էլ՝ սկեսուրը նորմալ, խելոք կին է, ինքն ասում է՝ ընդամենը եղել են դեպքեր․․ ինքը ներվային աղջիկ էր, էրեխեքի վրա անհարկի ջղայնանում էր, կարող էր խփել, ընդամենը խոսել եմ վրան՝ աղջիկ ջան, չի կարելի, լացում ա էրեխեն, ասում ա՝ էնքան ենք տեղ տվել, որ թոշակի քարտն էլ ենք իրեն տվել»։

Ըստ պաշտպանի՝ քրոջն ուղարկած SMS-ի հիմա վրա քննիչը նշանակել է դատահոգեբանական փորձաքննություն, փորձագետն էլ եզրակացություն է տվել դրանց հիման վրա, որ սկեսուրի կողմից վատ վերաբերմունք է եղել, եւ կարող է ունենալ պատճառահետեւանքային կապ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։