Մեր մայրաքաղաքն արժանի է մեծ մտածողության ու մեծ ծրագրերի․ Սամվել Կարապետյան

Տոնդ շնորհավո՛ր, քաղաքամա՛յր Երևան։
Երևանն անհնար է չսիրել՝ իր պատմությամբ, անկրկնելի կոլորիտով ու մարդկանց ջերմությամբ։
Մեր Երևանը միշտ բաց է եղել աշխարհի առաջ, բայց երբեք չի կորցրել իր հայկական դիմագիծն ու ինքնությունը։ Այն պահպանել են հենց երևանցիները՝ իրենց

սրտացավությամբ, աշխատասիրությամբ ու դժվար ժամանակները պատվով հաղթահարելու կամքով։
Երևանի 2808-ամյա պատմությունը հայերիս հպարտությունն է, իսկ ապագան՝ հենց մեր պատասխանատվությունը։
Երևանը միայն վայելելու համար չէ։ Սիրել նշանակում է նաև կարողանալ հոգ տանել, պահպանել ու շենացնել։

Մեր մայրաքաղաքն արժանի է մեծ մտածողության ու մեծ ծրագրերի։ Պետք է վերջ տալ ուրբանիստական տեռորին, պահպանել հին Երևանի հոգին և կառուցել ժամանակակից, կանաչ, տնտեսապես հզոր քաղաք, որտեղ հարմար է ապրել, աշխատել ու մեծացնել երեխաներին։
Մի բան անփոփոխ է՝ Երևանը պարզապես քաղաք չէ։ Այն եղել ու մնալու է համայն հայության մտքի, մշակույթի, ուժի ու մեծ փոփոխությունների կենտրոն։
Եվ Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու։

Ձեր՝ Սամվել Կարապետյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։