Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպում են անցկացրել Թուրքմենստանում Կասպից ծովի գագաթնաժողովից հետո։ Այս մասին տեղեկացել է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակիցը։
«Հանդիպման մասին նախկինում հայտարարված չէր։ Այն տեւեց մոտ 15 րոպե։ Հանդիպումը համաձայնեցրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՊՀ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպման փակ հատվածում նա այս հարցով առանձին զրուցել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի վարչապետը չի մասնակցել Կասպից ծովի գագաթնաժողովին, սակայն սպասել է դրա ավարտին Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար։
Վլադիմիր Պուտինի՝ Թուրքմենստան կատարելիք այցից առաջ Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպում նախատեսված չէ։ ՌԴ նախագահի օգնականը, սակայն, չի բացառել իրենց շփումները միջոցառման ժամանակ»,- գրել է պարբերականը:





