Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան Մալխասյանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Վարդան Մալխասյանը մահացել է Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։
Կայքը գրել է. «Սեպտեմբերի 23-ին Արագածոտնի մարզում տեղի էր ունեցել խոշոր ավտովթարից, Աշտարակի նախկին «Գայի պոստի» մոտ բախվել էին «Jeep» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկն ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ, «Հայ կամավորականների համախմբում» շարժման, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության նախկին անդամ, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանն էր, տեղափոխվել էին հիվանդանոց։
Հոկտեմբերի 11-ին, վաղ առավոտյան Վ. Մալխասյանը հիվանդանոցում մահացել է»։





