«Վերջին պահին բերել եք ԱԺ՝ արտահերթով: Դուք՝ ձեր, նախարարության, կառավարության աշխատանքից գո՞հ եք: 2025-ին ստորագրել, հուլիսին ամբողջացնել, նոր, վերջին պահին հիշել ու արտահերթ հրավիրել»,- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ, դիմելով հիմնական զեկուցող ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանին, ասաց «Հայաստան»-ից Գեղամ Մանուկյանը: Փոխնախարարն ասաց, որ ամբողջականացվելուց հետո անմիջապես ձեռնամուխ են եղել վավերացման գործընթացին, դա ՀՀ-ի կողմից ուշացման ու չկատարման հետ կապված որևէ առնչություն չունի: Մանուկյանը շարունակեց. «Աշխատաձևի հարցն է. այսպես չի կարելի աշխատել»:





