Տիգրան Ավինյանի դեմ կրպակատերերը հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն

Կրպակատերերը պնդում են՝ խոսքը ոչ թե ինքնակամ կառույցների, այլ սեփականություն համարվող գույքի մասին է, որը քանդելու իրավունք քաղաքապետարանը չունի։ Այս մասին հայտնում է SputnikArmenia-ն:

Երևանի Շինարարների փողոցում կրպակներ ունեցող քաղաքացիներից մի քանիսը որոշել են քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ այդ մասին հայտնեց կրպակատեր Դավիթ Նահապետյանը։

Շինարարների փողոցի մի քանի տասնյակ կրպակատերեր վաղ առավոտից բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի մոտ։ Հոկտեմբերի 13-ին կրպակները քանդելու են, մինչդեռ նրանք պնդում են, որ իրենց խանութներն ունեն սեփականության վկայականներ, սակայն քաղաքապետարանը որոշել է դրանք քանդել՝ ժամանակ չտալով հարցն ուսումնասիրելու, օրինական դաշտում վիճարկելու համար։

Նահապետյանը նշել է, որ ոչ միայն իրենց, այլև մի շարք տնտեսվարողների փաստաբաններն արդեն համապատասխան փաստաթուղթ են պատրաստել, որը հասցեագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, պատճենն էլ փոխանցվում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անմիջական կարգադրությամբ քաղաքապետարանը նախաձեռնել է մեզ պատկանող գույքերի քանդման աշխատանքներ։ Տեղյակ ենք, որ 13․10․2026թ․ ցանկանում են Կադաստրի կոմիտեի վավեր վկայականով մեզ սեփականության իրավունքով պատկանող գույքերը քանդել»,- նշված է հաղորդման մեջ։

Պնդում են՝ խոսքը ոչ թե ինքնակամ կառույցների, այլ սեփականություն համարվող գույքի մասին է, որը քանդելու իրավունք քաղաքապետարանը չունի։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։