Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ մարմին

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում՝ Դեբեդ գետի մեջ՝ ծառի ճյուղի վրա, կնոջ մարմին է նկատվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել կնոջ մարմինը և մոտեցրել դիատարին:
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած կնոջ ինքնությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։