«Իշխանական քաղաքական թիմը դեռևս ոչ մի ծրագիր պատշաճ չի իրականացրել, բացի հայրենիքը թշնամուն հանձնելուց»․ Լիդյա Մանթաշյան

«Սրբազան պայքար»-ի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես կողմ եմ կրպակները քանդելուն, դրանք շատ են փչացնում քաղաքի տեսքը և մթնոլորտը։ Մեզ լայն քայլուղիներ ու կանաչ տարածքներ են պետք։
Բայց երբ քանդում ես կրպակներն, անհրաժեշտ է.
1. Սեփականատերերին փոխհատուցել օրինական գույքի դիմաց,
2. Այդ կրպակներն աշխատացնողներին այլընտրանք առաջարկել՝ մեծ և սիրուն շուկա ստեղծելով ու մարդկանց համար արժանապատիվ միջավայր ապահովելով, որովհետև այդ կրպակներն էլ կարծես մարդու արժանապատվությունը փոքրացնեն։ Մարդը՝ որպես Աստծո ստեղծագործություն լավագույնին է արժանի։
3. Տվյալ տարածաշրջանի բնակիչների համար այդ կրպակներում գործող ծառայությունները հասանելի դարձնել, որպեսզի մարդը հաց գնելու համար արդեն ստիպված չլինի կիլոմետրով հեռանալ տարածքից։
Բոլոր խնդիրները լուծեք, հետո սկսեք նման գործողություններ կատարել, որպեսզի դիմադրության չարժանանաք։
Բայց դե սա ո՞ւմ եմ սա ասում, եթե իշխանական քաղաքական թիմը դեռևս ոչ մի ծրագիր պատշաճ չի իրականացրել, բացի հայրենիքը թշնամուն հանձնելուց…
Հ.Գ. Ով չգիտի՝ ասեմ, որ Երևանի քաղաքապետարանը քանդում է մայթերին կառուցված կրպակները»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։