«Հրապարակ» թերթը գրում է․ Ուրբաթ օրը Աննա Հակոբյանն իր նախաձեռնած կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի շարժման շրջանակներում այցելել է Կապան, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ գլխավոր նպատակը Քաջարան` ԶՊՄԿ այցն է եղել, որտեղ մոտ մեկ շաբաթ նախապատրաստվելիս են եղել տիկնոջ այցին, կարգի են բերել գործարանը։ Ապա տիկնոջը հրավիրել են շրջայցի, տարել, ցույց են տվել կոմբինատի աշխատանքը: Թե որն է եղել այցի բուն նպատակը, մեր աղբյուրն ասաց` եկել էր աշխատանքներին ծանոթանալու:
Ուշագրավ է, որ տիկին Հակոբյանն այցի մասին որեւէ հրապարակում չի արել, իսկ իր օգնական Թալին Թոփալակյանի հրապարակման մեջ նա չի երեւում։ Բայց Կապանում բռնության դեմ արշավի շրջանակներում հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակից տիկնանց, մանկավարժների եւ պետական այլ հիմնարկների աշխատակից կանանց հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Իմպերիա» ռեստորանային համալիրում, ավելի քան չորս ժամ տիկինը 50 կանանց պատմել է, թե ինչ կարե





