«Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և փոխկապակցվածներ» խմբի ներկայացուցիչ Շոլտ Նեմեթը, անդրադառնալով հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, ԵԽԽՎ իր ելույթում ասել է․ «Ես պատիվ եմ ունեցել ներկա գտնվելու Հայաստանի ընտրություններին։ Միայն մեկ դիտարկում եմ ցանկանում անել և ձեր ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքի վրա․ կրոնի ազատությունը պետք է հարգվի, իսկ եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին»։





