Եղանակը կփոխվի

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է եղանակի փոփոխություն։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-30-ին կնվազի 3-6 աստիճանով։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ սեպտեմբերի 28-ի գիշերը և կեսօրից հետո, ինչպես նաև սեպտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Հնարավոր է նաև կարկուտ։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։

Երևանում սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, ինչպես նաև սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 16-19 մ/վ-ի։

Միաժամանակ, սեպտեմբերի 27-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովտային շրջաններում պահպանվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։