«Քաղաքապետարանը մերժել է հանրահավաքների դիմումը: Դա է պատճառը, որ այս փուլում դեռ նպատակահարմար չենք գտնում ակցիաներ անելու: Բայց առաջիկայում որոշ պրոցեսներ միանշանակ ձեռնարկելու ենք, որովհետև ամեն օր արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակը ավելի ծանր է դառնում»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը: Իսկ թե, որն է եղել քաղաքապետարանի հանրահավաքների դիմումը մերժելու պատճառը, Իսկանդարյանը ասել է. «Նշել են, նպատակահարմար չեն գտնում, անցած տարի մարտի 29-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իբր խախտումներ են եղել»:





