«Օրենքով գող» «Զապ»-ը՝ Անդրանիկ Սողոյանը, կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Սողոյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են դատարանից։ «Օշականցի Գևորիկին»՝ Գևորգ Մելիքյանին, կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։
Հիշեցնենք, որ ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել «օրենքով գողերի» ձերբակալման վերաբերյալ։ Անդրանիկ Սողոյանը և Գևորգ Մելիքյանը ձերբակալվել են սեպտեմբերի 23-ին․ նրանց կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։





