«Մենք հոկտեմբերին կայանալիք ընտրություններին տարբեր ձևաչափերով մասնակցելու ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ «Ուժեղ Հայաստան»-ը միայն Լոռու մարզում է թեկանածու առաջադրել, այն էլ նրա համար, որ կոմբայն են նվիրել համայնքին, Կարապետյանն արձագանքեց․ «Մի հատ կոմբայն էլ իշխանություններին ենք նվիրելու՝ նստեն, քշելով գնան Ադրբեջան։ Հաջորդ «ուրախ ավտոբուսը» փոխելու ենք ուրախ կոմբայնով»։
Կարապետյանը նաև ընդգծեց, որ իրենց թեկնածուները անազատության մեջ են՝ կա՛մ բանտերում են, կա՛մ տնային կալանքի տակ են, կա՛մ վարչական հսկողության տակ են։ «Այս անգամ որոշել ենք ավելի խելացի քայլերով գնալ առաջ»,- հավելեց նա։





