«Ադրբեջանին վնաս հասցրած Հայաստանի նախկին իշխանությունները պատիժ չեն կրել»․ Ալիև

«Հայաստանի նախկին իշխանություններն ու այն նախագահները, որոնք վնաս են հասցրել Ադրբեջանին, մինչ օրս արժանի պատիժ չեն կրել»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովում։

Նրա խոսքով՝ «ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակ միջազգային ոչ մի կառույց աջակցություն չի ցուցաբերել Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանն օգնություն է ստացել»։ Նա նաև նշել է, որ հակամարտության կարգավորման նպատակով 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ձևական բնույթ էր կրում։

«Հայաստանի նախկին ղեկավարությունը, երկրի բոլոր երեք նախկին նախագահներն ու նրանց կողմնակիցները՝ այդ ռազմական հանցագործներնը, մինչ օրս արժանի պատիժ չեն կրել», — հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։