Վրաստանի վարչապետը երկու գերատեսչությունների ղեկավարների հետ ժամանել է Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստան է ժամանել շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլիի և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի ուղեկցությամբ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Վրաստանի կառավարության տեղեկացմամբ՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վրացական կառավարության ղեկավարին դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Կոբախիձեի այցը Հայաստան տեղի է ունենում հոկտեմբերի 15–16-ին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով նա կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին, որը հյուրընկալում է Երևանը։ Ծրագրով նախատեսված է վրացական կառավարության ղեկավարի ելույթը առաջնորդների գագաթնաժողովում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։