ՏԵՍԱՆՅՈւԹ․ Տիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ

Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն անդրադարձել է եկեղեցու դեմ արշավի շրջանակում կառավարության հրապարակած զեկույցին։

Տեր Հայրը զեկույցը որակել է բովանդակազուրկ ու ծիծաղելի։

«Տիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան, որոնց միջոցով էլ կարողացել են նրանց վրա ազդել ու իրենց կողմը քաշել, ստիպել, որ ստորագրեն տխրահռչակ հայտարարության տակ, որով մեկնարկ տվեցին եկեղեցու «բարենորոգմանը»»,- նշել է Տեր Զարեհը։

Տեր Հայրը ցավում է տիրադավների համար։

«Ցավում եմ, որ այդքան ընկած եք և բարձրանալու ցանկություն ու ջանք չի նկատվում, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը»,- ընդգծել է Տեր Զարեհը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։