Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ՝ Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը, արձագանքել է երգիչ Թաթա Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում Թաթա Սիմոնյանի համերգ էր։
Երգիչը գրել է․
«Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:
Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:
Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ:
Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»:





