Շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, մեծ մասամբ Կենտրոն վարչական շրջանում. ՀԷՑ տնօրեն

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանի հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության, հիմնականում՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Այս մասին հրդեհի վայրում լրագրողներին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ժամերի ընթացքում կվերականգնվի բոլորի էլեկտրամատակարարումը»,– ասել է նա։

Նշենք, որ հրդեհը բռնկվել է այսօր ժամը 17.00–ի սահմաններում։ Շուրջ երեք ժամ անց հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։