Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ինչ է հայտնի նրա մասին

Պայթյունի հետևանքով մահացած 23-ամյա պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն Շիրակի մարզից էր։

NEWS.am-ի հետ զրույցում տեղի բնակիչները պատմել են, որ նա մի քանի տարի առաջ էր պայմանագրային ծառայության անցել Զինված ուժերում։ Նրա փոքր եղբայրը ևս պայմանագրային զինծառայող է։

«Երեք երեխա են՝ երկու եղբայր և մեկ քույր։ Եղբայրներով որպես պայմանագրային մտել էին ՊՆ։ Այսօր դեպքի մասին լսեցինք ու սարսափած ենք։ Մի ամիս առաջ նրա ծնունդն էր՝ 23-ամյակը, ու հիմա նման սարսափելի դեպք։ Ամբողջ գյուղը ցավում է, սգում է»,- պատմել է բնակիչներից մեկը։

Բնակիչների փոխանցմամբ՝ իրենց տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել դիրքում։ Նրանք նշել են, որ լսել են զինծառայողների միջև վիճաբանության և դրանից հետո նռնակի պայթյունի մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Ըստ NEWS.am-ի տեղեկությունների՝ նռնակի պայթյունին նախորդել է զինծառայողների միջև վիճաբանություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։