«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու հաջորդ հերթական ընտրություններին դեռ 2 տարի կա, բայց քաղաքապետ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել։

Քաղաքապետարանի մեր աղբյուրից տեղեկացանք, որ հրահանգ է իջել՝ բոլոր վարչական շրջաններում աշխատանքներ իրականացնել համատիրությունների ընդդիմադիր ղեկավարների եւ ակտիվ անդամների հայտնաբերման ուղղությամբ։

Սրանք այն մարդիկ են, որ ամենօրյա ռեժիմով շփվում են քաղաքացիների հետ, հարցեր լուծում, ուստի պետք է ՔՊ-ականներ լինեն, որ ձեռքի հետ Ավինյանի փիառն անեն ու նրա համար ձայն բերեն։ Հիմա ընդդիմադիրների ակտիվ հայտնաբերման փուլն է, որն ուղեկցվում է ոչ հաճելի բացատրական զրույցներով:

Փորձում են թերություն գտնել տվյալ ղեկավարի կամ համատիրության ակտիվ անդամի աշխատանքներում՝ հասկացնելով, որ «լավով» հեռանա, հակառակ դեպքում կհեռացնեն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։