Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կազմել է 363.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.14 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 413.19 դրամ (նվազել է 1.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.30 դրամ (անվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 360.5–361.5 դրամով, վաճառվում է 364-365.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 406.5-409.5 դրամով, վաճառվում է 415–420 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.01–4.11 դրամով, վաճառվում է 4.20–4.48 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 361 դրամով, վաճառվում՝ 363.5 դրամով:

Եվրոն գնվում է 411 դրամով, վաճառվում է 414 դրամով:

Ռուբլին գնվում է 4.05 դրամով, վաճառվում է 4.13 դրամով:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։