ԵԽԽՎ Պահպանողականների խմբի խոսնակ, Միացյալ Թագավորությունը ներկայացնող պատվիրակ Էդվարդ Լեյնի այն ելույթը է, որն «ափերից հանեց» ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանին։
Ստորև ելույթի տեքստի հնարավորինս ճշգրիտ թարգմանությունը հայերեն․
«Տիկի՛ն նախագահող, բնականաբար, ես չեզոք եմ հայաստանյան քաղաքականության հարցում և, բնականաբար, կրկնում եմ այն ամենը, ինչ արդեն ասվել է այս քննարկման ընթացքում՝ դատապարտելով ցանկացած արտաքին միջամտություն: Բայց ցանկանում եմ խոսել Հայաստանում այս ընտրությունների մասին՝ Հայաստանի գործող կառավարության՝ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ունեցած վերաբերմունքի համատեքստում:
Այն աշխարհի հնագույն ազգային եկեղեցին է: Այն բախվել է աննախադեպ սպառնալիքի ոչ թե արտաքին զավթչի, այլ հենց կառավարության կողմից: Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ գործող վարչակազմը հրաժարվել է եկեղեցու և պետության միջև ցանկացած սահմանագծից և աննախադեպ արշավ է սկսում եկեղեցու ազատության դեմ, և Եվրոպայի խորհուրդը առաջին հերթին պետք է մտահոգված լինի մեր եկեղեցիների ազատությամբ:
Այն, ինչ մենք տեսնում ենք, սովորական քաղաքական տարաձայնություն չէ: Սա հաշվարկված հարձակում է կրոնական ինքնավարության վրա: Վերջին մեկ տարվա ընթացքում պետությունն ակտիվորեն ներգրավված է եղել հոգևորականների անօրինական ձերբակալությունների ու կալանավորումների, եկեղեցու աշխատակիցների հետապնդումների մեջ:
Կիրառվել է ճամփորդության համընդհանուր արգելք․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն գտնվում է մեծ ճնշման տակ, և եկեք նայենք հենց ընտրություններին. վերջին հունիսյան ընտրությունների ժամանակ, ժամանակակից հայոց պատմության մեջ առաջին անգամ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ուղղակիորեն իր քաղաքական մանիֆեստում ամրագրեց եկեղեցու ինքնավարության ոչնչացումը: Եվրոպայի խորհրդի անդամ երկրում կայացած ընտրություններում, մանիֆեստում, իշխող կուսակցությունը միտումնավոր հարձակվում է տեղական եկեղեցու՝ աշխարհի հնագույն եկեղեցու վրա:
Ապահովելով իրենց խորհրդարանական-ժողովրդավարական մեծամասնությունը՝ այս արշավն այժմ տեղափոխվել է գերլարված փուլ: Ընդամենը վերջին շաբաթների ընթացքում կառավարությունը հրապարակեց պետական պատվերով պատրաստված զեկույց՝ հարձակվելով եկեղեցու կանոնական կառուցվածքի վրա և սպառնալով սկսել խորհրդարանական լսումներ՝ եկեղեցու կանոնադրությունը բռնի կերպով փոխելու համար: Պետական մեխանիզմների օգտագործումը հնագույն, և ես խոսում եմ հնագույն եկեղեցական օրենքների մասին, սրբազան իրավունքների կոպիտ խախտում է և մարդու իրավունքների ու կրոնական ազատության ոտնահարում:
Այսպիսով, այս ընտրությունները միայն քաղաքական իշխանության մասին չեն, և ես կրկնում եմ, որ լիովին չեզոք եմ այն հարցում, թե ով է Հայաստանի կառավարությունը․ դրանք օգտագործվել են որպես արհեստականորեն ստեղծված մանդատ՝ սուրբ հաստատությունը պետական լիակատար ենթակայության տակ բերելու համար: Եվ այս մարմինը՝ Եվրոպայի խորհուրդը, առաջին հերթին պետք է պաշտպանի կրոնական ազատությունը և բարձրաձայնի Հայաստանի կառավարության գործողությունների դեմ:
Շնորհակալություն»





