Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատության»-ը պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը:
Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, թաղապետարանի գործակարգավարական նիստի օրը:
Սաշա Կատվալյանը երեք ամիս էլ չկա, որ նշանակվել է, բայց ՔՊ-ական պաշտոնյայի վարքի ու քայլերի մասին թաղապետարանի պաշտոնյաներից երկրորդ ահազանգն է ստանում «Ազատությունը»:
Ընդ որում՝ սա Լիանա Դավթյանի հետ առաջին հանդիպումն է եղել, միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ աշխատանքի վերաբերյալ վերադասի դիտողություններին Դավթյանը արձագանքել է, փորձել է բացատրություններ տալ: Հետո, ըստ նրա, ՔՊ-ականը բորբոքվել է:
«Սկսեց բարձր ձայնով գոռալ՝ «դուրս արի սենյակից», ես էլ ասացի՝ Ձեր ձայնը ցածրացրեք, ես դուրս կգամ, ասեցի՝ ի՞նչ եք լարվել, թուլացեք: Ասեց՝ «ես ուրիշ բաներից եմ թուլանում», — պատմեց Դավթյանը:
Կրթության, մշակույթի ու սպորտի բաժնի պետը անմիջապես գրություններ է ուղարկել վարչապետին, քաղաքապետին, Տարածքային կառավարման նախարարություն, պատմել ՔՊ-ական պաշտոնյայի պահվածքի ու խոսքերի մասին: Դեռ արձագանք չկա: Լիանա Դավթյանը ենթադրում է, որ թաղապետն իրենից ուզում է ազատվել: Նկատողությունների հիմքեր է ստեղծում կամ այնպիսի մթնոլորտ, որ սեփական դիմումով գնա: Հատկապես, որ մեկ անգամ արդեն Կատվալյանը փորձել է ու դատարանում պարտվել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:





