2026 թվականի օգոստոսի 4-ին «Ռիբոկ» սպորտային համալիրի լողավազանում անձի ջրահեղձ լինելու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը), հայտնում են Քննչական կոմիտեից ։
Տուժողը գտնվել է ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում: Սեպտեմբերի 24-ին մահացել է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Տուժողի մահվան հանգամանքով պայմանավորված՝ ենթադրյալ հանցանքի իրավական գնահատականը փոփոխվել է Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։





