ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանը, մեկնաբանելով Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը, ասել է․ «Ուզում եմ անդրադառնալ քաղաքական հետապնդումների բաղադրիչին։ Այն եզրույթը, որն օգտագործվել է և նույնիսկ որպես առաջարկ ներկայացվել է իշխանություններին, վերաբերում է ընտրովի հետապնդումների դադարեցմանը։ Ստացվում է՝ այս ողջ ժամանակահատվածում, նախընտրական, ընտրական և հետընտրական ժամանակահատվածները, փաստ են հանդիսացել ԵԽԽՎ-ի համար՝ ընդգծելու, որ քրեական հետապնդման, քրեադատավարական գործիքակազմերը վերածվել են որպես զենք ծառայեցնելու՝ քաղաքական նպատակներով, և բոլոր այդ կալանքները, հետապնդումները, ճնշումները նկատելի են եղել ԵԽ-ի համար»։





