«Այս օրենքը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները և պոտենցիալ հնարավորություն է ընձեռում վաղը չէ մյուս օրն այդ տվյալներն ընդդեմ տվյալ քաղաքացու իրավունքների և ազատությունների օգտագործել», ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հանձնաժողովը քննարկում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում ներդնել բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողության համակարգ։
«Շատ լավ է, որ այս փուլում որոշում է կայացվել այս նախագիծը հետ կանչել։ Պետք է շատ լուրջ քննարկել նման օրենքի ընդունման նպատակահարմարությունը։ Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ IMEI-ը դնելու պարտադիր պահանջ չկա»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։





