Պետք է Փաշինյանի դեմ մեղադրանք ներկայացնել դատարան․ Ադրբեջանի պահանջով փլուզում է եկեղեցին․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է.
«Ադրբեջանի պաշտոնական բառապաշարում վերջին տարիներին հայտնվել է «ֆաշիզմի և
ռևանշիզմի վերացում» թեման։ 2025-ի հունվարին Իլհամ Ալիևը Հայաստանը անվանեց «ֆաշիստական պետություն» և հայտարարեց, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»։

Ադրբեջանի պահանջը միայն Սահմանադրությունը չէ։ Ադրբեջանական պաշտոնական շրջանակներում դրան զուգահեռ օգտագործվում է շատ ավելի լայն պատկերացում՝ հայկական «ռևանշիզմ», «ֆաշիստական գաղափարախոսություն»,
Գարեգին Նժդեհի գաղափարական ժառանգություն, «Մեծ Հայաստան» կամ «Արևմտյան Հայաստան» գաղափարներ, Միացյալ Հայաստան — Արցախի գաղափար, հայկական պատմական հիշողության որոշ բաղադրիչներ։

Օրինակ՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի «Արևմտյան Ադրբեջանի վերադարձի» նախաձեռնությունը 2025-ին հայտարարեց, որ Հայաստանի քաղաքական միջավայրում «ռասիզմը» ինստիտուցիոնալացված է, և պահանջեց հրաժարվել, իր բնորոշմամբ, ռևանշիստական քաղաքականությունից։

Այսինքն, Բաքվի պատկերացրած խնդիրը կարող է շատ ավելի լայն լինել, քան պարզապես մեկ սահմանադրական դրույթի փոփոխությունը։
Այստեղ «Իրական Հայաստանը» հետաքրքիր հանգույց է. Ադրբեջանական պաշտոնական հայտարարություններում օգտագործվում է Փաշինյանի բառապաշարին շատ մոտ ձևակերպումներ։
2024-ին Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը Փաշինյանին քննադատելիս գրել էր, որ նա պետք է հայտարարի «առասպելական Հայաստանից դեպի իրական Հայաստան անցման» մասին։

Փաշինյանի «Իրական Հայաստանն» ասում է.
Հայաստանը պետք է ընկալել որպես Հայաստանի Հանրապետություն՝ իր ներկայիս սահմաններով, ոչ թե որպես պատմական կամ տարածքային հավակնությունների նախագիծ։
Ադրբեջանի պահանջների մի հատվածը նույնպես ուղղված է նրան, որ Հայաստանը հրաժարվի պատմական և տարածքային ռևանշիզմից և ընդունի ներկայիս տարածքային ստատուս-քվոն։
«Դենացիֆիկացիա»-ն Ադրբեջանի կողմից օգտագործվող լայն քաղաքական իմաստ ունի. հայկական ազգայնական ռևանշիստական պատմական պատկերացումների ապամոնտաժում, դրա տրամաբանության մեջ բնականաբար հայտնվում են նաև այն ինստիտուտները, որոնք կրում են հայկական պատմական հիշողությունը։

Հայ Առաքելական Եկեղեցին այդպիսի ամենակարևոր ինստիտուտներից մեկն է։
Բաքուն պահանջում է Հայաստանի «ռևանշիստական» և «ֆաշիստական» գաղափարական հիմքերի վերացում։ Փաշինյանն առաջ է տանում «Իրական Հայաստան»՝ որպես պատմական-տարածքային հավակնություններից հրաժարվելու և ՀՀ-ն որպես հիմնական քաղաքական իրականություն ընդունելու գաղափար։

Դրսի համար Փաշինյան փորձում է սահմանափակել Եկեղեցու քաղաքական դերակատարությունը և փոխել Գարեգին Բ-ի կարգավիճակը։

Ադրբեջանական քաղաքական և վերլուծական շրջանակներում «դենացիֆիկացիա» բառը կիրառվում է Հայաստանի նկատմամբ՝ հատկապես Նժդեհի, ազգայնականության և Արցախի հարցի։
Եկեղեցու քաղաքական ազդեցության նվազեցումը այդ ծրագրի բաղադրիչներից մեկն է»։
—
Մանրամասն՝ News.am-ին քաղաքագետ Ստեփան Դանիելյանի տված հարցազրույցում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։