«Միգուցե դրանք էլ ավելի լավը լինեն». Զախարովան արձագանքել է Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Փաշինյանի խոսքերին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ճեպազրույցի ժամանակ առաջարկել է սպասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հստակեցումներին՝ նրա այն հայտարարությունից հետո, ըստ որոնց Երևանի և Մոսկվայի հարաբերություններն այլևս առաջվանը չեն լինելու։

Այսպես նա պատասխանել է լրագրողի հետևյալ հարցին. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերություններն այլևս առաջվանը չեն լինելու։ Իսկ Ռուսաստանն ինքն ինչպե՞ս է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավիճակը»։

«Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ Երևանի և Մոսկվայի հարաբերություններն այլևս առաջվանը չեն լինելու։ Միգուցե նա նկատի ուներ, որ դրանք էլ ավելի լավը կլինեն»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ ռուսական կողմն առայժմ մտադիր չէ լրացուցիչ գնահատական տալ Հայաստանի վարչապետի հայտարարությանը։

«Այնպես որ, եկեք սպասենք այս հարցի վերաբերյալ նրա հստակեցմանը, իսկ հետո կմեկնաբանենք»,- հավելել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են փոխակերպման փուլում և այլևս առաջվանը չեն լինելու։ Միևնույն ժամանակ սեպտեմբերի 25-ին նա ասել էր, որ այդ հարաբերությունները պետք է զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի հիման վրա։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։