«Նիկոլ Փաշինյանի օրոք գույքահարկն աճեց ավելի քան երեք անգամ»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է մինչև 100,000 լարի տարեկան եկամուտ ունեցող անձանց. փոփոխություններն անցել են վերջնական ընթերցմամբ։
Նախկինում գործում էր 40,000 լարիի շեմով և տարբեր դրույքաչափերով աստիճանական համակարգ։ Այժմ գործում է 100,000 լարիի (38,300 դոլար) մեկ շեմ, որից ցածր հարկ չի գանձվում։
Փոփոխությունը կազդի 81,000 ընտանիքի վրա։ Օրենքը ուժի մեջ կմտնի հրապարակումից անմիջապես հետո և կկիրառվի 2026 թվականին վճարման ենթակա հարկերի նկատմամբ։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ նախորդ իշխանությանը մեղադրելով տեսախցիկների ու տարբեր վճարների միջոցով ժողովրդին թալանելու համար։
Այդուհանդերձ, հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք աճեց թե՛ տեսացիկների թիվը, թե՛ աստղաբաշխական մեծության հասավ «կարմիր գծերի» վճարը, թե՛ աղբահանության վճարը, որը Երևանում հաշվարկվեց անտրամաբանական կերպով՝ ըստ մակերեսի, թե՛ գույքահարկը, որը միայն 2021-2025թթ․ բնակարանների ու հասարակական տարածքների համար աճեց ավելի քան երեք անգամ և դեռ շարունակում է աճել անտրամաբանական կերպով»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։